Քաղաքականություն

Համաձայնություն` իրանական սառեցված ակտիվների շուրջ

Ani S.
Համաձայնություն` իրանական սառեցված ակտիվների շուրջ

ԱՄՆ-ը համաձայնել է մասամբ ապասառեցնել արտասահմանյան բանկերում պահվող իրանական ակտիվները։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական աղբյուրներին։

Նշվում է, որ խոսքը վերաբերում է հիմնականում Քաթարում և այլ երկրներում գտնվող միջոցներին, որոնք նախկինում սառեցվել էին։ Թեհրանում այս քայլը գնահատում են որպես «բարի կամքի փորձ» և այն դիտարկում են որպես Վաշինգտոնի պատրաստակամության նշան՝ հնարավոր երկարաժամկետ համաձայնության հասնելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի կողմից պաշտոնական հրապարակային հաստատում այս տեղեկության վերաբերյալ առայժմ չկա։

Աղբյուրների փոխանցմամբ՝ ակտիվների ապասառեցման հարցը կարող է կապված լինել Իսլամաբադում ընթացող ամերիկա-իրանական բանակցությունների հետ, որտեղ քննարկվում են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250