Քաղաքականություն

Նույնիսկ քո ընկեր-աշխատատու Միշիկը կնախանձեր. Ալեն Սիմոնյան

Ani S.
Նույնիսկ քո ընկեր-աշխատատու Միշիկը կնախանձեր. Ալեն Սիմոնյան

«Տկզա՛ր, նոր տեսա մի հատված, որ մեքենայիցս ես խոսում: Չէի տեսել այդ մասը, ասում ես 200.000 $ եմ տվել, մեքենա եմ առել, ասում ես, որ մենք գնում ենք մանկապարտեզի և դպրոցի տանիք վերանորոգելու համար իբր փող ենք ուզում, գրանտ ենք ուզում արտասահմանից, իսկ ես 200.000$ տվել եմ ու ինձ մեքենա եմ առել, այն դեպքում, որ կարող էի Nissan Altima գնել: Ա՜յ, չեմ հասկանում` դու ուղղակի տենց անգրագե՞տ ես, թե՞ այդ աստիճանի սրիկա ու ստախոս»,- թելեգրամյան իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին:


«Դու չգիտե՞ս, որ ՀՀ իշխանությունը վաա՜աաղուց փող ու գրանտ չի վերցնում մանկապարտեզ և դպրոց սարքելու համար, կամ դու չգիտե՞ս, որ չափորոշիչներ կան բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկելու համար ու մեքենաները չեն կարող  Nissan Altima լինել: Հա՛, ու մեքենան պետությունն է գնել ԱԺ-ի համար ու շատ ավելի էժան, քան դու ասում ես, բայց դա կարևոր չէ, դու շարունակի խոսել սրա մասին: Ես էլ պատմեմ քո հերթական պարկեշտ շոուի մասին)))...

Հարգելի՛ լրագրողներ և հանրություն, ուրեմն կհիշեք, որ Տկզարը իբր բարեգործություն էր անում, անապահով ընտանիքներին ուտելիք էր բաժանում, ես էլ էի միացել  ու օգնում: Ինչ խոսք, հալալ է քեզ, մոսկվայաբնակ Արտաչոկի փողերով մարդկանց ուտելիք էիր բաժանում, նկարվում,  փիառվում, իսկ Չեխիայի դեսպանատնից մեքենա վերցրեցիր, որ դա առաքես, որն էլ հետո մնաց քեզ: 


Վերջնարդյունքում մնաց քո փիառը` ուրիշի փողերով, իմ պես վալանտյորներով և Չեխիայի դեսպանատան մեքենան: Ի դեպ, այդ մեքենան ինչքանո՞վ ծախեցիր։
Սենց բարեգործության սխեմային, ուր 1-ին 100 օգուտով են դուրս գալիս, նույնիսկ քո ընկեր-աշխատատու Միշիկը կնախանձեր, ինչ խոսք:

Հ.Գ. Խոսա, խոսա, չես փախնելու այս հարցերին պատասխանելուց`

1) Հաշվապահ Աստղիկից նորածին երեխան ձեռքը տուն խլելը,
2) Ընկերների վրա փող աշխատելը և ֆեյքերով սեռական հայհոյանքներ տալը,
3) Չունևորներին ուտելիք բաժանելով փող աշխատելը։

Շարունակելի ...»,- գրել է Սիմոնյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250