Պատահարներ

Թուրքիայում հայտնաբերվել ու առգրավվել է աննախադեպ ծավալի թմրանյութ

Gohar Vardanyan 363 դիտում
Թուրքիայում հայտնաբերվել ու առգրավվել է աննախադեպ ծավալի թմրանյութ
Թուրքիայում ոստիկանության կազմակերպած գործողությունների արդյունքում առգրավվել է 1 տոննա 535 կգ հերոյին տեսակի թմրանյութ։ Սա Թուրքիայի պատմության մեջ առաջին դեպքն է, որ ոստիկանները նման քանակությամբ թմրանյութ են հայտաբերում և առգրավում, հայտնում է Ermenihaber-ը: Դեպքը տեղի է ունեցել Էրզրում-Էրզինջան մայրուղու վրա։ Ոստիկանությունը կանգնեցրել է բեռնատար ավտոմեքենա, որի մեջ էլ եղել է հսկայական քանակի թմրանյութը։ Գործի առիթով կան բերման ենթարկվածներ, այդ թվում և այն անձինք, ովքեր եղել են այդ թմրանյութի պատվիրատուները։ Ըստ թուրքական աղբյուրի՝ նրանք ծրագրել էին Ստամբուլի Սաբիհա Գյոքչե օդանավակայանից մեկնել Գերմանիա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250