Հասարակություն
Մհեր Ենոքյանի ներման վերաբերյալ վարչապետը դիրքորոշում է հայտնել
Gohar Vardanyan
932 դիտում
1996-ի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումը ներկայացրել է Հայաստանի նախագահին, Aysor. am-ի հարցմանն ի պատասխան այսպես են պատասխանել կառավարությունից:
«Հաշվի առնելով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից ներկայացված ներման խնդրագրի շուրջ ծավալված քննարկումները՝ հայտնում ենք, որ Մ.Ենոքյանին ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ ներկայացված բոլոր առաջարկություններն ընդունվել են ի գիտություն։ Վարչապետն օրենքով սահամանված կարգով Մ.Ենոքյանի ներման խնդրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացրել է Հանրապետության նախագահին», - նշված է պատասխանում:
Լրատվամիջոցը հետաքրքրվել է նաև՝ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ընդունել իրեն հանդիպման խնդրանքով դիմած Միխայիլ Աղաջանովին՝ սպանված Իոսիֆ Աղաջանովի հորը։
«Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներման խնդրագրի քննարկման այս փուլում հանդիպում կազմակերպելը նպատակահարմար չի համարվել։ Հանդիպման խնդրանքով նոր դիմում լինելու դեպքում այն լրացուցիչ կքննարկվի վարչապետի աշխատակազմում։ Միաժամանակ հայտնում ենք, որ Մհեր Ենոքյանի հարազատները ևս հանդիպելու խնդրանքով դիմել են վարչապետին», - պատասխանել են կառավարությունից:
Նմանատիպ հոդվածներ
Աղմկահարույց սպանություն, որը 25 տարի քնեցրել են, ինչ կապ ունի Մանվել Գրիգորյանը․ Hraparak
Gohar Vardanyan
2,029
Կադաստրի կոմիտեում ամենաբարձրը պարգևատրվել են հավաքարարներն ու վարորդները
Gohar Vardanyan
1,566
«Շշի Մելոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել․ կա 4 ձերբակալված
Gohar Vardanyan
1,199
Շշի Մելոյի ռեստորանում հնչած կրակոցներից հետո աշխատանքից բարձրաստիճան ոստիկաններ են ազատվել
Gohar Vardanyan
1,102
Ավելին Հասարակություն բաժնից
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
16
Անասունների զանգվածային սպանդ Ռուսաստանում. ֆերմերները բողոքում են
1 րոպե
99
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
99
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
194