Այլ
ՀՀԿ-ի օրոք ՔԱԳՎ պետն ինքն իրեն պարգևատրել է երկու մլն դրամով. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
241 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում Հաշվեքննիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտված փաստերը պարզապես ապշեցնող են: Ընդ որում, այդ բացահայտումները վերաբերում են ՀՀԿ իշխանության տարիներին՝ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք ՔԱԳՎ նախկին պետի՝ Սերգեյ Ավետիսյանի պաշտոնավարման ժամանակահատվածին:
ՀՊ-ն պարզել է, որ 2017 թվականին ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն ինքն իրեն պարգեւատրել է 2 մլն 683 հազար դրամի չափով, մինչդեռ նշված անձի պարգեւատրման լիազորությունները պատկանում են ՀՀ վարչապետին: Իսկ 2017 թվականի ընթացքում Ս. Ավետիսյանն ինքն իրեն պարգեւատրել է 5 մլն 371 հազար դրամ:
Նկատենք՝ ամիսներ առաջ քննադատությունների ալիք բարձրացրեց Փաշինյանի կառավարության ներկայացուցիչների պարգեւատրումների փաստը, այնինչ նախկին իշխանության ներկայացուցիչներն ավելի անխնա կերպով են իրենք իրենց պարգեւատրել: Ու սա այն դեպքում, երբ, օրինակ, ՔԱԳՎ նախկին պետ Սերգեյ Ավետիսյանը պաշտոնը դադարեցնելիս հայտարարագրել էր 85 մլն դրամ 70 հազար դոլար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի ցուցմունքները հրապարակելու համար «Ժողովուրդ» օրաթերթի դեմ քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ
Gohar Vardanyan
875
Ինչ նոր աղմկահարույց որոշում է պատրաստում քաղաքապետ Հայկ Մարությանը. «168 ժամ»
Gohar Vardanyan
1 րոպե
847
Տեսախցիկներով «զինվել են» նաև մարզային տրանսպորտային միջոցները. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
651
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Gohar Vardanyan
1 րոպե
468
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
108
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
116
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
130
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
230