Այլ
«Օպերան պետք է մի քիչ վզին սեղմված օղակից ազատել». Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյան
Gohar Vardanyan
1 րոպե
297 դիտում
Մեծ քաղաքաշինական փոփոխությունները Երեւանում քաղաքապետարանի քմահաճույքը չէ, դա երեւանցիների պատվերն է: Եկեք երեւանցիների պատվերը կատարենք եւ եկեք մի քիչ երեւանցիներին հարգենք: Եթե այսպիսի կարեւոր քաղաքաշինական փոփոխությունները բերելու են նրան, որ մեծագույն հաղթանակը, որ եղավ հեղափոխության ժամանակ, այդ միաձուլումը, մերձեցումը, ընդհանուր այդ սիրո զգացողությունը, եթե սկսի այսպիսի թեմաների պատճառով քանդվել, դա ինձ համար կլինի ողբերգություն: Այս մասին այսօր Երեւանի հատակագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան առիթով Կոմիտասի անվան պանթեոն այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման խնդրին:
«Ես կարծում եմ, որ ուժեր կան, որոնք փորձում են դա անել եւ, մեր մեջ ասած, դա մի քիչ ազնիվ չի, չի կարելի էդպիսի բաներ անել: Իսկ այն, որ Օպերան պետք էր մի քիչ վզին սեղմված օղակից ազատել, չգիտեմ մի երեւանցի, որ այդ հարցում կկասկածի»,-ասաց Մեսչյանը:
Նրա խոսքով, ցավալի է, իհարկե, քանդելը. «Բայց եթե մի բան քանդվում է, ու այդ քանդվելու դիմաց ինչ-որ մի բան է ստացվում, ինչի՞ չէ, տղե՛րք, եկե՛ք փորձենք էլի, շանս կա, չէ՞: Մենք երեկ դա չէինք կարող անել, այսօր հնարավոր է դա անել, եկե՛ք անենք»,-ասաց գլխավոր ճարտարապետը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի ցուցմունքները հրապարակելու համար «Ժողովուրդ» օրաթերթի դեմ քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ
Gohar Vardanyan
875
Ինչ նոր աղմկահարույց որոշում է պատրաստում քաղաքապետ Հայկ Մարությանը. «168 ժամ»
Gohar Vardanyan
1 րոպե
847
Տեսախցիկներով «զինվել են» նաև մարզային տրանսպորտային միջոցները. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
651
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Gohar Vardanyan
1 րոպե
468
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
108
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
116
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
130
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
230