Այլ
Ովքեր են Հանրային ռադիոյի վարձակալները. «Հետք»
Gohar Vardanyan
1 րոպե
238 դիտում
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը 2015-ին Հանրային ռադիոյի կարիքների համար կառավարությունից տարածք խնդրեց ՝ պատճառաբանելով, թե ռադիոն տեխնիկան տեղակայելու տարածք չունի: Մինչդեռ այդ ժամանակահատվածում ռադիոն իր շենքում վարձակալությամբ տարածք էր տրամադրել 7 ընկերության:
Տևական ժամանակ Հանրային ռադիոյի տնօրինությունը հրաժարվում էր «Հետք»-ին տեղեկացնել, թե վարձակալ հանդիսացող այդ ընկերությունները տարեկան որքան գումար են վճարում ռադիոյին: Պետական շենքում վարձակալած տարածքի վարձավճարը ռադիոյի տնօրինությունը համարում էր առևտրային գաղտնիք՝ պնդելով, թե այն ենթակա չէ հրապարակման։
Հանրային ռադիոյի շենքում վարձակալած տարածքների վարձավճարների մասին տեղեկատվություն ստացանք միայն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին ուղղված գրավոր հարցմամբ` պնդելով, որ պետական շենքում վարձակալած տարածքների վարձավճարների չափը չի կարող առևտրային գաղտնիք համարվել, հետեւաբար հրապարակման ենթակա է:
Այժմ ներկայացնենք, թե ովքեր են Հանրային ռադիոյի վարձակալները, ինչ գործունեություն են ծավալում ռադիոյի տարածքում և թե ինչպես են դարձել վարձակալներ:
Այժմ Հանրային ռադիոյի շենքում 6 ընկերության վարձակալությամբ տարածք է տրամադրված: Այդ ընկերությունները առնչվում են կա՛մ ռադիոյի նախկին տնօրեն, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանին, կա՛մ «Շարմ հոլդինգ»-ին:
2018 թվականին Հանրային ռադիոն վարձակալությունների դիմաց 30 մլն դրամ է ստացել: Ռադիոյի շենքում այժմ տարածք են վարձակալում «Ար Ռադիո Միջմայրցամաքային» ռադիո, «Ավտոռադիո», «Էֆ էմ թայմս», «Մասթեր Էյդիվի», «Փրայմ քոմերշլ», «Սքայ էյ էմ» ընկերությունները:
Մինչ այս տարվա փետրվարը ռադիոյում տարածք է վարձակալել նաև «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՓԲԸ-ն, որը, կառավարության 2019թ. հունվարի 31-ի որոշմամբ, լուծարվել է:
Թե ում են պատկանում այս ընկերությունները և որ թվականից են հայտնվել ռադիոյի շենքում, առավել մանրամասն Hetqam կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանի ցուցմունքները հրապարակելու համար «Ժողովուրդ» օրաթերթի դեմ քրեական գործ է հարուցվել. ՀՔԾ
Gohar Vardanyan
875
Ինչ նոր աղմկահարույց որոշում է պատրաստում քաղաքապետ Հայկ Մարությանը. «168 ժամ»
Gohar Vardanyan
1 րոպե
847
Տեսախցիկներով «զինվել են» նաև մարզային տրանսպորտային միջոցները. «Ժողովուրդ»
Gohar Vardanyan
1 րոպե
651
Ինչ եղանակ է սպասվում վաղը և առաջիկա օրերին
Gohar Vardanyan
1 րոպե
468
Ավելին Այլ բաժնից
Լուրերը մեկ տողով. Հայաստանում տեղումներ, ՆԳՆ-ն՝ հանցավորության, վիզաների մասին
1 րոպե
108
Լուրերը մեկ տողով. Մետրոյի խնդիր Երևանում և պայթյունավտանգ զարգացումներ աշխարհում
1 րոպե
115
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
130
Լուրերը մեկ տողով. ԱՄՆ-ն, Իսրայելը և Իրանը՝ ուղիղ բախման եզրին․ 0% գյուղվարկեր՝ ՀՀ-ում
1 րոպե
230