Քաղաքականություն
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու. «Արմենպրես»
Gohar Vardanyan
1 րոպե
242 դիտում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունն ուղղված չէր Հայաստանի դատական համակարգի գործունեությունը կասկածի տակ դնելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահի Բակո Սահակյանը: Նա անդրադարձավ լրագրողների այն դիտարկմանը, թե իր ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի քայլը լարվածություն առաջացրեց:
«Գիտեք՝ մեր միջնորդության մեջ նշվել է, որ այդ քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու: Ընդհակառակը, եթե կա լարվածություն, ապա այն միտված էր դա թուլացնելու: Մեր միջնորդության մեջ նշված էր ՝ այն քայլ չէ՝ ուղղված Հայաստանի դատական գործընթացը կասկածի տակ առնելուն, այլ՝ խափանման միջոցը փոխելուն»,-ասաց Բակո Սահակյանը:
Բակո Սահակյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ին ելույթին, որտեղ վարչապետը նշել էր, որ կան ուժեր, որոնք տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք են փորձում հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ:
«Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, ապա մենք պարտավոր ենք բացահայտել, եթե կան այդպիսի նպատակներ, ապա ես էլ եմ որակում դավաճանություն: Ամեն դեպքում՝ ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ կան այդպիսի գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ»,-ասաց Բակո Սահակյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
Արտակարգ իրավիճակ Երևանում. Ռուբինյանց փողոցի բնակիչները փակել են ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
254
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մեկուսացված է․ նրա գտնվելու վայրը հայտնի չէ
1 րոպե
2
Իսպանիայի վարչապետի լուսանկարը՝ իրանական հրթիռի վրա
1 րոպե
69
Գալյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
1 րոպե
140
5.0
Լուրերը մեկ տողով. Բաքվի պայմանները և Երևանի պատասխանները. էներգետիկ խաղեր աշխարհում
1 րոպե
96