Քաղաքականություն
Դուք հայրենասիրության վառ օրինակ եք մատաղ սերնդի համար. վարչապետը՝ Արկադի Տեր-Թադևոսյանին
Gohar Vardanyan
419 դիտում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արկադի Տեր-Թադևոսյանին ծննդյան առթիվ:
«Հարգելի պարոն Տեր-Թադևոսյան,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ:
Ձեր անցած ուղով, գործունեությամբ, հայրենի երկրին մատուցած ծառայություններով ու նվիրվածությամբ հայ ժողովրդի շրջանում վայելում եք մեծ սեր և հարգանք: Անգնահատելի է արցախյան ազատամարտում, մասնավորապես, Շուշիի ազատագրման և մեր մյուս հաղթանակների կերտման գործում Ձեր ավանդը:
Դուք հայրենասիրության վառ օրինակ եք մատաղ սերնդի համար և ուրախ եմ, որ այսօր էլ շարունակում եք ակտիվ գործունեությունը՝ Ձեր ունեցած փորձով, գիտելիքներով ու խորհուրդներով նպաստելով մեր հայրենիքի պաշտպանական համակարգի զարգացմանն ու արդիականացմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով նշանակալի հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և անսպառ եռանդ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
Gohar Vardanyan
1 րոպե
12,154
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՌԴ ԱԳՆ-ն Իրանի հարցով հստակ դիրքորոշմամբ հանդես կգա
1 րոպե
49
Իրանը հերքում է․ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կապ Թրամփի հետ գոյություն չունի
1 րոպե
102
Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները կտրուկ նվազում են
1 րոպե
185
Մեծ Բրիտանիան Իրանի կողմից հարձակումների թիրախ չէ․ Սթարմեր
1 րոպե
100