Քաղաքականություն
ՀՀԿ նիստ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ. ինչ են քննարկել
Gohar Vardanyan
497 դիտում
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր՝ մայիսի 23-ին, տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀԿ գրասենյակից։
Նիստին անդրադարձ է կատարվել երկրի ներքաղաքական վերջին զարգացումներին: Գործադիր մարմինը վերահաստատել է մայիսի 19-ին տրված քաղաքական եւ իրավական գանահատականները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դատարանները շրջափակելու հակասահմանադրական կոչի հետ կապված:
Կուսակցությունը շեշտում է, որ երկրում տեղի ունեցող բոլոր գործընթացները, այդ թվում՝ դատական համակարգի հնարավոր բարեփուխումները, պետք է իրականացվեն բացառապես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում եւ հավատարիմ մնալով երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:
Այս կապակցությամբ Հանրապետականը արժեւորում է Հայաստանի մի շարք կուսակցությունների, հասարական կազմակերպությունների ու գործիչների եւ միջազգային կազմակերպությունների համապատասխան արձագանքների առնչությամբ:
Կուսակցությունը վճռական է Հայաստանում ժողովրդավարությանն ու սահմանադրականությանը սպառնացող զարգացումների վերաբերյալ շարունակել քաղաքական պայքարը Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, միաժամանակ օգտվելով իրեն հասանելի բոլոր միջազգային հարթակներից եւ հնարավորություններից:
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ կուսակցական կառույցների աշխատանքներին, կուսակցության արդիականացման ծրագրի ընթացքին, քաղաքական դպրոցի գործունեությանը, միջազգային համագործակցության գալիք ծրագրերին։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
Gohar Vardanyan
1 րոպե
12,154
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Ավելին Քաղաքականություն բաժնից
Գագիկ Ծառուկյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
1 րոպե
51
ՌԴ ԱԳՆ-ն Իրանի հարցով հստակ դիրքորոշմամբ հանդես կգա
1 րոպե
86
Իրանը հերքում է․ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կապ Թրամփի հետ գոյություն չունի
1 րոպե
113
Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները կտրուկ նվազում են
1 րոպե
222