Քաղաքականություն
Իրականության հետ որևէ աղերս չունի. Սամվել Կարապետյանը` հայ օլիգարխիայի հետ հանդիպման մասին
Gohar Vardanyan
314 դիտում
Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի որպես «Սամվել Օգանովսկի») հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է իր մասին ապատեղեկատվություն տարածողներին: Ինչպես տեղեկացնում է Artsakhpress. am–ը, հայտարարությունում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ.
Այսօր որոշ լրատվամիջոցների կողմից տարածված «տեղեկությունն» առ այն, թե իբր «մի քանի օր առաջ հայաստանյան հայտնի գործարարներից մեկի առանձնատանն են հավաքվել ղարաբաղյան գեներալիտետի և հայ օլիգարխիայի ներկայացուցիչները» և, որ «հավաքը կազմակերպել է ՊԲ նախկին փոխնախարար Սամվել Կարապետյանը...», իրականության հետ որևէ աղերս չունի: Ստորագույն և սադրիչ ապատեղեկատվություն է նաև այն, որ իբր «հավաքի մասնակիցները երդվել են ամեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու համար»: Նշվում է նաև, որ «հավաքին ներկա է եղել Սամվել Ալեքսանյանը»:
Ելնելով վերոնշյալից իմ պարտքն եմ համարում «օդից կախված լուրերի» կամ անանուն աղբյուրների սիրահարներին իրազեկել հետևյալի մասին. իմ և իմ նման ազատամարտիկների (այդ թվում՝ գեներալների՝ գործող և պաշտոնաթող) խնդիրն ու գերագույն նպատակն է ոչ թե զբաղվել հեղափոխությամբ կամ հակահեղափոխությամբ, այլև հարկ եղած դեպքում նորից կանգնել Հայրենիքի պաշտպանության դիրքերում:
Համոզված եղեք, որ մարտադաշտում չորս անգամ վիրավորված, հարյուրավոր հերոս զինակիցներ կորցրած զինվորականը չի կարող հանդես գալ Հայոց միասնականությունը պառակտողի և, ըստ այդմ՝ նաև մեր ազգային դիմադրողականությունը թուլացնողի դերում: Մինչդեռ այսօր, գիտակցաբար, թե անգիտակցաբար, նման սադրիչ ապատեղեկատվություններ տարածողների նպատակը ոչ այլ ինչ է, քան մեր ժողովրդի միասնականությունն աղճատող հանցավոր փորձ։
Հայտարարությունն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Սա մահափորձ է. Վարդան Ղուկասյանը՝ «Արթիկ» ՔԿՀ–ում եղբորորդու հետ կատարված դեպքի մասին. News am
Gohar Vardanyan
1 րոպե
405
«Ժամանակ». Հավաքի ժամանակ երդվել են տապալել Փաշինյանի իշխանությունը
Gohar Vardanyan
1 րոպե
12,154
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացառիկ հարցազրույցը РБК-ին
Gohar Vardanyan
675
Ձեր ցուցմունքի հիման վրա՞ են Սանասարյանին մեղադրանք առաջադրել․ հարց Թորոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
311
Ավելին Քաղաքականություն բաժնից
ՌԴ ԱԳՆ-ն Իրանի հարցով հստակ դիրքորոշմամբ հանդես կգա
1 րոպե
77
Իրանը հերքում է․ ոչ ուղղակի, ոչ էլ անուղղակի կապ Թրամփի հետ գոյություն չունի
1 րոպե
109
Թրամփի հայտարարությունից հետո նավթի գները կտրուկ նվազում են
1 րոպե
214
Մեծ Բրիտանիան Իրանի կողմից հարձակումների թիրախ չէ․ Սթարմեր
1 րոպե
104