Պատահարներ

19-ամյա քաղաքացին ընկել է վերելակի հորանը

WRed 1 րոպե 644 դիտում
19-ամյա  քաղաքացին ընկել է վերելակի հորանը

Սեպտեմբերի 6-ին, ժամը 13:04-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի ձեռնոցի գործարանում քաղաքացին ընկել է նկուղային հարկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ քաղաքացին (Սամվել Վ., ծնված 2000 թ.) ընկել է վերելակի հորանը: 

Փրկարարները տուժածին դուրս են բերել հորանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250