Պատահարներ

Մեղադրանք է առաջադրվել Գյումրու «Դվին» ռեստորանի մենեջերին, խոհարարին և խոհարարի օգնականին

WRed 353 դիտում
Մեղադրանք է առաջադրվել Գյումրու «Դվին» ռեստորանի մենեջերին, խոհարարին և խոհարարի օգնականին

Գյումրու «Դվին» ռեստորանային համալիրում արձանագրված սննդային թունավորման դեպքով մեղադրանք է առաջադրվել ռեստորանի մենեջերին, խոհարարին, խոհարարի օգնականին: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացանք ՀՀ դատախազության հանրային կապերից:

ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածը վերնագրված է՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը», 2-րդ կետը՝ անզգուշությամբ վնաս է պատճառվել 2 կամ ավելի անձանց առողջությանը:

Հիշեցնենք, որ Գյումրու ռեստորանում կազմակերպված միջոցառումից հետո օգոստոսի 31-ին՝ 7:50-ի դրությամբ, հոսպիտալացվել է 46 քաղաքացի (9-ը` մինչև 18 տարեկան), որոնք, ստանալով համապատասխան բժշկական միջամտություն, դուրս են գրվել հիվանդանոցից:


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250