Հասարակություն

Դատախազությունը քրեական գործ չի հարուցի դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա հարձակման դեպքի առթիվ

WRed 209 դիտում
Դատախազությունը քրեական գործ չի հարուցի դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա հարձակման դեպքի առթիվ

Դատարանների, այդ թվում Սահմանադրական դատարանի մուտքը շրջափակելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր, որոնցով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասել են  ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

 

«Որոշումը բողոքարկվել է վերադաս դատախազին, որի քննարկման արդյունքում 20.06.2019-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Որոշումը բողոքարկվել է դատարան», - ասել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

 

Ուշագրավ է, որ դատավոր Աննա Դանիբեկյանի կողքով քայլելու և ուղիղ եթերում հարցեր տալու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կալանավորվել են, իսկ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա իշխանության աջակիցների հարձակման դեպքի կապակցությամբ դատախազությունն անգամ քրեական գործի հարուցումն է մերժել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250