Հասարակություն

Բոյկոտ․ Գյումրու բնակիչները պահանջում են հեռացնել նախկին ոստիկանի տաղավարը

WRed 247 դիտում
Բոյկոտ․ Գյումրու բնակիչները պահանջում են հեռացնել նախկին ոստիկանի տաղավարը

Գյումրու Տիգրան Մեծ փողոցի բնակիչները թույլ չեն տալիս շարունակել փողոցում ընթացող շինաշխատանքները: Նրանք շինարարից եւ Գյումրու քաղաքապետարանից պահանջում են հեռացնել փողոցի եւ տարածքի շենքերի արտաքին տեսքը խաթարող երկաթե խանութ-կրպակը: Այս մասին հայտնում է armtimes.com-ը։

Լրատվականը նշում է, որ ըստ բնակիչների, այն իրենց փողոցում է հայտնվել երկրաշարժից հետո, եղել է խանութ, բայց տեւական ժամանակ փակ է: Նրանք պահանջում են վերջապես մաքրել տարածքն ու այն դարձնել խաղահրապարակ շենքերում ապրող երեխաների համար: Խոստանում են շինարարին չթողնել աշխատել այնքան ժամանակ, քանի դեռ խնդիրը չի կարգավորվի:

 

Շինարարարի աշխատանքը խոչընդոտող բնակիչները նաեւ նշեցին, որ խնդրահարույց տաղավարի տերը նախկին ոստիկան է, դրա համար էլ դեռ տեղում է մնացել:

 

Ըստ Գյումրու քաղաքապետարանի, տաղավարի հողատարածքը համայնքապատկան է:

 

Շինությունը քանդելու համար Գյումրու քաղաքապետարանը դատական հայց է ներկայացրել, որն առաջին ատյանի դատարանում լուծվել է հօգուտ սեփականատիրոջ: Ներկա պահին քաղաքապետարանը բողոքարկել է դատարանի որոշումը: Սպասում են պատասխանին:

 

Հիշեցնենք, որ սա հենց այն փողոցն է, որն անընդհատ հայտնվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուշադրության կենտրոնում: Վերջերս այստեղ շրջայց էր իրականացրել Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար սուրեն Պապիկյանն եւ այդ այցի ընթացքում էլ նկատել էր, որ նոր կառուցվող փողոցում չպետք է լինեն ժամանակավոր կացարաններ եւ տաղավարներ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250