Հասարակություն

Անտառների միջով կարողացանք փախչել. ֆուտբոլային խաղի ժամանակ Արցախի դրոշը բարձրացրած երիտասարդ

WRed 1 րոպե 6,198 դիտում
Անտառների միջով կարողացանք փախչել. ֆուտբոլային խաղի ժամանակ Արցախի դրոշը բարձրացրած երիտասարդ

Բարև ձեզ։ ԼԻլիթ,  Բելգիայում Արցախի դրոշը ադրբեջանական «Քարաբաղի» ֆուտբոլային ակումբի հանդիպման ժամանակ օդ բարձրացրած տղաներից Վարդան Վարդանյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշել է, որ դժվարություններ ունեցել են ակցիան իրականացնելիս. «Մենք ավելի շատ դժվարությունների էինք սպասում: Գնացինք, տեղում բախտներս բերեց, մի դատարկ տուն կար՝ ստադիոնի հետևը, մտանք տուն, բարձրացանք դրա տանիքը ու այնտեղից դրոշը մտցրեցինք դաշտ»:

 

Վարդանյանը նշել է, որ դժվարություններ ավելի շատ եղել են ակցիան իրականացնելուց հետո. «Երբ դրոշը հետ բերեցինք-դրեցինք մեքենան, ոստիկանությունն արդեն ամբողջովին շրջափակել էր ստադիոնը, բայց բախտներս բերեց մեզ չբռնեցին, անտառների միջով կարողացանք փախչել»:
Ակցիայի մասնակցի խոսքով՝ ակցիայի նպատակը ցույց տալն էր, որ Ղարաբաղը Հայաստանինն է, ոչ թե՝ Ադրբեջանինը։


Հիշեցնենք , որ Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Դյու-դե-լանժը» սեփական հարկի տակ ընդունել էր ադրբեջանական «Քարաբաղին»:
Հայաստանի FAF-ի ակտիվիստները խաղի ընթացքում անօդաչու թռչող սարքի օգնությամբ մարզադաշտում բարձրացրել են Արցախի դրոշը, ինչից հետո խաղը դադարեցվել էր:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250