Հասարակություն

Դադարեցվել է մայրաքաղաքում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոններից 11-ի գործունեությունը. Երևանի քաղաքապետարան

WRed 1,328 դիտում
Դադարեցվել է մայրաքաղաքում գործող զվարճանքի և ժամանցի կենտրոններից 11-ի գործունեությունը. Երևանի քաղաքապետարան

Համաձայն Երևանի քաղաքապետարանի հայտարարության՝Երևանում սեպտեմբերի 26-ից դադարեցվել է զվարճանքի և ժամանցի որոշ կենտրոնների գործունեությունը:

Tert.am-ի գրավոր հարցմանը Երևանի քաղաքապետարանից պատասխանեցին, որ մայրաքաղաքում առկա զվարճանքի և ժամանցի թվով 52 կենտրոններից 11-ը տեղակայված էին բազմաբնակարան շենքերում: Դրանք օրենքի ուժով դադարեցնում են իրենց գործունեությունը: Մյուս 41 կենտրոնների հետագա ճակատագիրը պարզ կդառնա, երբ Երևանի ավագանու առաջիկա նիստերից մեկում որոշվի զվարճանքի և ժամանցի կենտրոնների՝ բազմաբնակարան շենքերից գտնվելու հեռավորության չափը:

 

Ըստ քաղաքապետարանի պատասխանի՝ դադարեցվում է  Կենտրոն վարչական շրջանում գտնվող «Օֆուռո», «Արիէլա», «Սաունա» շոգեբաղնիքների, «Հուկա Մեն», «Վերոնա», «Դաբու» կարաոկեների, «Օմեգա», «Դոաս», «Անաբել», «Կրիստալ» հեստապարային ակումբների, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Էքստազի» հեստապարային ակումբի գործունեությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250