Պատահարներ

47 երթուղու ավտոբուսում կնոջ պայուսակից գողություն կատարած 21-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել

WRed 1 րոպե 509 դիտում
47 երթուղու ավտոբուսում կնոջ պայուսակից գողություն կատարած 21-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել

Նոյեմբերի 17-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը թիվ 47 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել էր փող:


Բաժնի ծառայողները սկսեցին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել: Նրանց միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները, և համատեղ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Կապան քաղաքի 21-ամյա մի բնակիչ:


Նոյեմբերի 18-ին, ժամը 11-ի սահմաններում կասկածյալը մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակից բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:


Նա տվել է խոստովանական բացատրություն:
Միջոցառումներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250