Քաղաքականություն

Հորդորում եմ Գորգիսյանին ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել. Արմեն Աշոտյան

WRed
Հորդորում եմ Գորգիսյանին ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԱԺ նիստերի դահլիճում ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հայտարարությանը, որտեղ վերջինս իմքայլական պատգամավորներից մեկին համեմատել է Արմեն Աշոտյանի հետ:

Ներկայացնում ենք Արմեն Աշոտյանի գրառումը ամբողջությամբ.

 

«ԼՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր իմքայլական պատգամավորներից մեկին համեմատել է ինձ հետ:

Հորդորում եմ պարոն Գորգիսյանին իշխանություններին հաճոյանալու համար հետայսու գտնել այլ գեղարվեստական լուծումներ և նրանցից ոչ մեկին այլևս ինձ հետ չհամեմատել: Ոչ վերից վար, ոչ էլ բոլորին՝ միասին վերցրած:

Իսկ, եթե ինձ հիշելու պատճառն այլ է, օրինակ՝ նախկինում տարած հոգեբանական տրավմա, լատենտ համակրություն կամ ԱԺ դահլիճում շրջող Համլետի հոր ուրվականը, ապա նա պարզապես կարող է հավաքել իմ հեռախոսահամարը ՝ առանց փնտրելու իմ շողքն որոշ պատահական և անդեմ անցորդների մեջ»:

 

Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ԱԺ-ում ասել էր․  «Մենք նախկին գումարման Ազգային ժողովում էլ ենք եղել ու երբ մեր գործընկեր Սուրեն Գրիգորյանը այստեղից խոսում էր, ես ուզում էի ասել` պարո՛ն Աշոտյան, «պարիկով» եկել եք այստեղ, որ ինչ անեք` կեղծամով»։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250