Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Սարգսյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ
WRed
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Սարգսյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Կարեն Սարգսյանին նշանակել ջրային կոմիտեի նախագահ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մինչ այս Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնն զբաղեցնում էր Վարդան Մելքոնյանը, որը ՀՀ վարչապետի որոշմամբ սույն թվականի հունվարի 9-ին ազատվել էր զբաղեցրած պաշտոնից։
Մելքոնյանն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2019 թվականի մարտի 29-ից։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Փաշինյանի շնորհակալական ուղերձը Պուտինին
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀԿ-ն՝ 2026 թվականի ընտրություններին մասնակցելու մասին
Մի՞թե սա ընտիր չէ. ՌԴ-ում միայն հայերին են թույլատրում բողոքել. Ալեքսանյան
1.0