Քաղաքականություն
ՔԿ-ում տեղյակ չեն՝ ձերբակալվե՞լ է արդյոք Երևանի քննչականի պետը. 24News
WRed
Ըստ շրջանառվող լուրերի, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը։
24News-ը թեմայի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կապ հաստատեց ՀՀ ՔԿ մամուլի խոսնակի Արամ Ավետիսյանի հետ, որը նշեց.
«Ֆարխոյանի հետ կապված որևէ վարույթ չկա մեր իրավասությունների շրջանակում, մեզ մոտ նման գործ հարուցված չէ»,- ասաց նա։
Լրատվամիջոցը փորձել է կապ հաստատել նաև ԱԱԾ մամուլի կենտրոնի հետ, սակայն այնտեղից հրաժարվեցին տեղեկատվություն տրամադրել՝ նշելով.
«Պաշտոնական որևէ տեղեկություն չկա, նորություն լինելու դեպքում անպայման կհայտնենք լրատվամիջոցներին»։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Փաշինյանի շնորհակալական ուղերձը Պուտինին
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հանդես է եկել հայտարարությամբ
ՀՀԿ-ն՝ 2026 թվականի ընտրություններին մասնակցելու մասին
Մի՞թե սա ընտիր չէ. ՌԴ-ում միայն հայերին են թույլատրում բողոքել. Ալեքսանյան
1.0