Հասարակություն

Վորոնեժում սպանել են տեղացի հայ գործարարի որդուն

WRed 1 րոպե 103 դիտում
Վորոնեժում սպանել են տեղացի հայ գործարարի որդուն

Վորոնեժում երեկ առավոտյան սպանել են տեղացի հայ գործարարի որդուն։ Ծանոթները պնդում են, որ թիրախը եղել է հենց գործարարը, որի մեքենան վարել է որդին։ Այս մասին հայտնում է RusArminfo կայքը։ 

23-ամյա երիտասարդին սպանել են մեքենայի ղեկին եղած ժամանակ, երբ վերջինս դուրս է եկել կայանատեղիից։ Անհայտ հրաձիգը ատրճանակով կրակել է նրա ուղղությամբ ու փախուստի դիմել։ Իրավապահները դեռ չեն գտել հրաձիգին, որը, ենթադրաբար, թաքնվել է մոտակա անտառում։ 

Գործարարը ընտանիքով բնակվում է Վորոնեժում, որտեղ սեփական սրճարան ունի։ Նրա անունը չի հրապարակվում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250