Քաղաքականություն

Արարատի մարզում մեծ շուքով կկազմակերպվի ծիրանի փառատոն

WRed
Արարատի մարզում մեծ շուքով կկազմակերպվի ծիրանի փառատոն

ՀՀ Արարատի մարզում 2020 թվականին մեծ շուքով կնշվի ծիրանի փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Ծիրանը Հայաստանում առաջինը հասնում է Արմաշի և Սուրենավանի հատվածում, այդ իսկ պատճառով այս տարի նախատեսում ենք մեծ շուքով ծիրանի փառատոն կազմակերպել: Աշնանն էլ կնշենք բերքի տոնը»,- նշել է Արարատի մարզպետը։

Անդրադառնալով մարզի հյուրատների և հյուրանոցների ոլորտին՝ մարզպետը շեշտել է, որ այս պահին մարզում չկան հյուրանոցներ:

«Զբոսաշրջիկները հիմնականում մեր մարզում չեն գիշերում, քանի որ Երևանին շատ մոտ ենք գտնվում, նրանք հանգրվանում են հենց այնտեղի հյուրանոցներում: Մեր մարզում կանգառ են կատարում միայն Խոր Վիրապում և Նորավանքում»,- նկատել է Սարգսյանը։

Նրա խոսքով, այստեղ խնդիր ունեն՝ հավուր պատշաճի զբոսաշրջիկներին ներկայացնելու մարզի տուրիստական գրավչությունը՝ Դվին հնավայրը, Արտաշատ մայրաքաղաքը և այլ պատմական վայրեր։

Գարիկ Սարգսյանը հավաստիացրել է, որ մարզում առկա բոլոր խնդիրներն առաջիկա տարիներին կլուծեն, որ այդ վայրերն ավելի հասանելի լինեն զբոսաշրջիկների համար։


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250