Սպորտ

«Բարսելոնան» հետաքրքրված է հայազգի ֆուտբոլիստով

Edita
«Բարսելոնան» հետաքրքրված է հայազգի ֆուտբոլիստով

Պաուլու Բարբոզան հաստատել է, որ «Բարսելոնան» հետաքրքրված է հայազգի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանով։


Պորտուգալացի գործակալ Պաուլու Բարբոզան նշել է, որ «Պորտուն» հետաքրքրված է եղել Սպերցյանով, սակայն «Կրասնոդարի» պահանջած տրանսֆերային գումարը չափազանց բարձր է եղել։ Նա նաև ընդգծել է, որ որոշ ակումբներ, այդ թվում՝ «Պորտուն» և «Բենֆիկան», խուսափում են ռուսական ակումբների հետ գործարքներից, իսկ մարզիչ Ֆրանչեսկո Ֆարիոլին նախընտրում է եվրոպացի խաղացողներին։


Միևնույն ժամանակ Բարբոզան հաստատել է, որ «Բարսելոնայի» հետ հնարավոր գործարքը քննարկվել է, և այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը։ Սակայն նա չի բացառել նաև, որ ապագայում «Պորտուն» կարող է կրկին փորձել ձեռք բերել ֆուտբոլիստին։


Վերջում գործակալը ընդգծել է, որ պորտուգալական ակումբները մշտապես հետևում են ռուսական շուկային և լավ տեղեկացված են այնտեղի հեռանկարային խաղացողների մասին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250