Քաղաքականություն

Դմիտրիևը կոչով դիմել է ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային

Mariam Z.
Դմիտրիևը կոչով դիմել է ԵՄ-ին և Մեծ Բրիտանիային

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով էներգակիրների մատակարարման շուրջ ձևավորված իրավիճակին։ Նա ներկայացրել է այլընտրանքային տարբերակ այն երկրների համար, որոնք Հրմուզի նեղուցի փակման պատճառով բախվել են նավթի ստացման խնդիրների։


Դմիտրիևի խոսքով՝ ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պետք է վերանայեն իրենց նախկին քայլերն ու ընդունեն թույլ տված սխալները։ Նա նշել է, որ լարվածության նվազեցումը կարող է սկսվել հենց այդ քայլից։


Նա նաև առաջարկել է եվրոպական կողմի միջոցներով վերականգնել «Հյուսիսային հոսք-2» գազատարը։ Դմիտրիևի գնահատմամբ՝ դա կարող է նպաստել տարածաշրջանում էներգետիկ կայունության վերականգնմանը։


Հայտարարության մեջ նաև ընդգծվել է, որ Եվրոպան կարող է օգտվել ռուսական նավթից, գազից, պարարտանյութերից, հելիումից և այլ հումքային ռեսուրսներից, որոնք բնութագրվել են որպես մատչելի և հուսալի աղբյուրներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250