Քաղաքականություն

Կզարմանամ, եթե մարդիկ վստահություն ունենան գործակցելու այս ընկերության հետ․ պատգամավոր

WRed
Կզարմանամ, եթե մարդիկ վստահություն ունենան գործակցելու այս ընկերության հետ․ պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Այո լոգոյի մասին

«Գարուն»-ը որոշակի բացատրություն է փորձել տալ, թե ինչու ինքը չի խախտել օրենսդրությունը՝ միանգամայն հաստատելով, որ տեղյակ են եղել 1991թ. տարբերակին՝ ավելին, ոգեշնչվել են հենց դրանից:

Եթե ընդունենք, որ դիցուք ես օրենսդրություն չեմ խախտում, ապա նույնիսկ այդ դեպքում դա ինձ իրավունք չի տալիս որպես ոգեշնչման աղբյուր հղում անելով Բիթլերին՝ Հեյ Ջուդն իմ անունից փորձել սղացնել Գրեմիի: Հաշվի առնելով, որ տեղի է ունեցել առնվազն, իմ կարծիքով, էթիկական ընդունելի նորմերի կոպտագույն խախտում, ես կզարմանամ, եթե մարդիկ այսուհետև վստահություն ունենան գործակցելու այս ընկերության հետ: Այնուամենայնիվ ես դեռ մեր փորձագետներին կխնդրեմ մանրամասն տեղեկանք տալ, թե արդյոք օրենքի կատարման հետ կապված ամեն բան նորմալ է:

 

Ինչ վերաբերում է բուն լոգոյին: Թույլ տվեք շատ սուբյեկտիվ անձնական կարծիք հայտնել: Կարծում եմ՝ լոգոյի ինչպիսին լինելու ընտրությունը քարոզարշավ անող կողմի ընտրությունն է: Այդ կողմն է շահագրռված իր քարոզարշավի նաև վիզուալ հաջողությամբ: Որտեղից է գալիս այդ պահանջը մասնագիտական ժյուրիի անհրաժեշտության մասին: Վստա՞հ եք, որ ճիշտ է, եթե մասնագիտական ժյուրին այնքան կողմնակալ լինի, որ ընտրի ԱՅՈ-ի հաջողությանը նպաստող լոգոտիպ: Ի վերջո Հանրապետության կամ մայրաքաղաքի զինանշա՞ն է քննարկման առարկան, թե՞ պետական մրցանակի հավակնորդ»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250