Քաղաքականություն

Մենք ամբողջ եվրոպական տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը. վարչապետ

WRed
Մենք ամբողջ եվրոպական տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը. վարչապետ

Մենք ամբողջ եվրոպական տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ  ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ամփոփելով 2019 թվականի աշխատանքները: Փաշինյանը հայտնեց, որ դա առաջին տարին էր, երբ նոր կառավարությունը լիարժեք էր աշխատում։ 

Նա նշեց, որ այդ տարվա ցուցանիշներն են, որ պետք է ցույց տան կառավարության աշխատունակությունը։

Այդ ցուցանիշներից վարչապետ Փաշինյանն առանձնացրեց տնտեսական աճը, որը կազմել է 7,6 տոկոս։ Փաշինյանն ասաց, որ այդ ցուցանիշը բարձր է ԵԱՏՄ բոլոր երկրներից, հարևան բոլոր երկրներից ու Եվրոպայի երկրներից։

Փաշինյանը  հավելեց, որ այդ ամենին զուգահեռ եղել է ֆինանսական կայունություն, իսկ գնաճը եղել է վերահսկելի մակարդակում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250