Քաղաքականություն

Ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասում ախտորոշված դեպքերի հետ. Փաշինյան

WRed 1 րոպե 471 դիտում
Ամենամեծ ռիսկը կապված է արտադրամասում ախտորոշված դեպքերի հետ. Փաշինյան

Այս պահին ունենք կորոնավիրուսով վարակվածության 30 դեպք, որից 19-ը առնչվում են Էջմիածնում տեղի ունեցած հայտնի նշանադրության արարողության հետ, եւս 3 հոգի առնչվում են առաջին ախտորոշված դեպքի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 16-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը:

 

«Ամենամտահոգող դեպքն այսօրվա դրությամբ երեկ ախտորոշված դեպքերն են, որոնք արձանագրվել են Երեւանի արտադրական ձեռնարկություններից մեկում: Այդ արտադրական ձեռնարկության ախտորոշված ներկայացուցիչների հետ շփման շրջանակը պարզման փուլում է եւ այդ մարդիկ կմեկուսացվեն»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250