Հասարակություն
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 2500-ից
WRed
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների քանակը, հաշվի առնելով նաև Diamond Princess զբոսանավի նախկին ուղևորներին և անձնակազմի անդամներին, գերազանցել է 2500-ը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում անելով NHK հեռուստաալիքին:
Մարտի 29-ի ժամը 17:00-ի դրությամբ, կես օրվա մեջ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 82 դեպք, որից 68-ը Տոկիոյում: Երկրում վարակման դեպքերի ընդհանուր քանակը հասել է 2518-ի, ներառյալ զբոսանավի 712 վարակվածները: Մահացածների թիվը 65-ն է:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 664 290-ի, որից 30 890-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 142 366 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Վարչապետի խոսնակը պարզաբանել է համալիրից դատարկ մահճակալներով լուսանկարների նպատակը
WRed
Կորոնավիրուսով վարակման 407, մահվան՝ 3, առողջացման 30 դեպք կա Հայաստանում
WRed
424 հաստատված դեպք, 30 անձ ապաքինվել է, 3 մարդ մահացել. Հայաստան-COVID-19
WRed
Ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք
WRed