Հասարակություն
Իսպանիայում մեղմացրել են որոշ սահմանափակումներ. բնակիչներին թույլատրել են դուրս գալ տնից
WRed
7 շաբաթ երկրում կորոնավիրուսի համաճարակի պատճառով խիստ կարանտին էր սահմանված։ Մայիսի 2-ից իշխանությոնները մեղմացրել են որոշ սահմանափակումներ, գրում է Deutsche Welle-ն։ Նույն բնակարանում ապրող բնակիչներին թույլատրել են միասին զբոսնել կամ զբաղվել սպորտով։ Սա սահմանափակման միջոցների մեղմման Իսպանիայի իշխանությունների երկարաժամկետ ծրագրի մասն է։ Ապրիլի 26-ից թույլատրվել էր զբոսանքի տանել մինչև 14 տարեկան երեխաներին՝ մեկ մեծահասակի ուղեկցությամբ։ Մարտի 26-ից Իսպանիայում գործում էր տնից դուրս գալու ամենախիստ արգելքը Եվրոպայում ։ Այդ երկրում կորոնավիրուսից մոտ 25,000 մարդ է մահացել, սակայն վերջին օրերին մահվան ելքով դեպքերը նվազում են։
Նմանատիպ հոդվածներ
Մեկ օրում` 125 նոր դեպք. կորոնավիրուսով հիվանդների հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 2273
WRed
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 113 նոր դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 2386 է
WRed
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 121, մահվան՝ 4 նոր դեպք
WRed
Ունենք կորոնավիրուսով վարակման 82 նոր դեպք
WRed