Հասարակություն

Ոստիկանությունում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են 5 մլն դոլար

WRed
Ոստիկանությունում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են 5 մլն դոլար

Ոստիկանությունում առաջին եռամսյակի պարգևավճարները կազմել են 2 մլրդ 460 մլն դրամ: Այս մասին հայտնում է AntiFake.am-ը ,որը հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։ 

Ի պատասխան` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնում են, որ ՀՀ  ոստիկանության աշխատակիցներին (ծառայողներին) 2020 թվականի առաջին եռամսյակի համար պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է ընդհանուր գումարով 2.460.472.700 դրամ, որը համարժեք է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլարին։ 

Ոստիկանությունում հունվար ամսվա համար պարգևատրվել են 730.674,000 դրամ, փետրվարին՝ 839.803.000 դրամ, իսկ մարտին՝ 889.995.700 դրամ: 

Հարցման պատասխանը՝ ստորև. 

[342bdf8cf09459293d60de462206b168.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250