Հասարակություն

Հայաստանում դիմակների դեֆիցիտ չի լինի. Տավուշի մարզում բացվող նոր արտադրամասն օրական 200 000 դիմակ կարտադրվի

WRed
Հայաստանում դիմակների դեֆիցիտ չի լինի. Տավուշի մարզում բացվող նոր արտադրամասն օրական 200 000 դիմակ կարտադրվի

Հայաստանում տեղաշարժի ակտիվացման պայմաններում դիմակների դեֆիցիտ չի առաջանա: Այսօր հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ համատեղ անցկացվող ուղիղ եթերում:

«Հայաստանում կան բավականաչափ դիմանկներ՝ անհրաժեշտ անվտանգությունն ապահովելու համար: Այս ընթացքում նաև մեծ թվով դիմակներ են ներկրվել Հայաստան»,- ասաց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ Հայաստանում մեկնարկում է դիմակների լայնածաված արտադրություն: Վարչապետի տեղեկություններով՝ նոր բացվող արտադրամասն օրական 200 000 դիմակ կարտադրի: Պաշտոնյաները՝ Տավուշի մարզպետին վկայակոչելով, հայտնեցին նաև, որ մարզում գտնվող արտադրամասը վաղն արդեն կսկսի գործել:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250