Հասարակություն

ՀՀ քաղաքացիներն այսուհետ Սադախլոյի անցակետով կարող են մեկնել Հայաստան

WRed
ՀՀ քաղաքացիներն այսուհետ Սադախլոյի անցակետով կարող են մեկնել Հայաստան

Այսօրվանից Վրաստանի Մառնեուլիի շրջանում երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը չեղարկվեց և հանվեց մուտքի ու ելքի արգելքը։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:

Վրաստանում ՀՀ  դեսպանության տեղեկատվությամբ՝ Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, ժ. 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը, և սույն որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։ 
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250