Հասարակություն

Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի. խոսնակ

WRed
Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի. խոսնակ

Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային կենտրոնը նոր շենք ու կլինիկա ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել:

Նա, մասնավորապես, նշել է. «Անցած տարի որոշ ընդդիմադիր գործընկերներ դժգոհում էին շների պահման ու վնասազերծման «անմարդկային» պայմաններից: Վիճակը բավարար չէր, իհարկե, բայց նոր կլինիկան այդ ժամանակ դեռ կառուցվում էր, իսկ կենտրոնի մասնագետներն աշխատում էին փաստացի «դաշտային պայմաններում»:

Հիմա կլինիկան պատրաստ է՝ ընդլայնվելու պլաններով: Քաղաքապետ Հայկ Մարությանը այցելել է կենտրոն՝ ծանոթանալու աշխատանքի պայմաններին:

Նոր կլինիկայում կա մասնավորապես՝

-Կենդանիների պահման կարանտինային գոտի

-Կացարան

- Ժամանակակից պայմաններով հագեցած վիրահատարան

Անապաստան կենդանիների վնասազերծման համայնքային ծրագրի առաջին փուլով կենդանիները հավաքվում են, ստերջացվում եւ վերադարձվում նախնական բնակության վայրերը: Երկրորդ փուլով հաշվառվում են եւ չիպավորվում (sic!) տանը պահվող կենդանիները, որպեսզի վերահսկվի պոպուլյացիան:

-Կարեւոր. քաղաքային իշխանությունը մտադիր է կիրառել կենդանու պահման համար նախատեսված տարեկան 5000 դրամ տեղական տուրքի համաներում (որը հիմա էլ փաստացի չի գանձվում), պայմանով, որ կենդանասերները եւ կենդանատերերը կգրանցեն իրենց սիրասուն խնամյալներին»:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250