Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխեքին էնքան գյուղից դուրս չենք թողնում, որ բանակում չեն դիմանում. Նիկոլ Փաշինյան

Ani S.

Լեռնամերձում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում բնակիչները դժգոհեցին, որ գյուղի դպրոցը փակվում է, իսկ երեխաները պետք է հաճախեն հարևան Ամբերդում կառուցվող նոր կրթահամալիր։ Փաշինյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է երեխաների համար ստեղծել ավելի հարմարավետ պայմաններ։


«Էս ի՞նչ մտածողություն է` երեխեն հանկարծ տնից էն կողմ չգնա, վայ, երեխեն գյուղից դուրս չգա: Բա որ երեխու 18 տարեկանը լրացավ, գյուղում է մնալո՞ւ: Երեխեքին էնքան գյուղի քառակուսուց դուրս չենք թողնում, գնում են բանակ, չեն դիմանում: Էդ երեխեքը կյանքում 4 հոգուց ավել շփման միջավայր չեն ունեցել: 20 հոգանոց դպրոցում ավարտած երեխու բանակ գնալն արդեն պրոբլեմ է, 20 հոգանոց դպրոցում սովորած, ավարտած երեխու` 50 հոգանոց կոլեկտիվում աշխատելը պրոբլեմ է: Չի կարելի երեխեքին ցանկապատի մեջ դնել»,- հակադարձեց Փաշինյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250