Արթուր Ալեքսանյանը դադար է վերցնում
Օլիմպիական խաղերի չեմպիոն, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ժամանակավորապես դադարեցնում է մրցելույթները։
Հայ ըմբիշը 97 կգ քաշային կարգում չի մասնակցի մոտակա մրցաշարերին, այդ թվում՝ առաջիկա Եվրոպայի առաջնությանը։ Այս մասին հայտնել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը։
«Պաշտոնապես հայտնում ենք, որ Արթուր Ալեքսանյանն, այս պահի դրությամբ, բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, քանի որ ապաքինվում է վնասվածքից:
Արթուրը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել», - նշված է հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ Ալեքսանյանը շարունակում է բուժման գործընթացը, իսկ 97 կգ քաշային կարգում նրան կփոխարինի աշխարհի Մ-23 չեմպիոն Հայկ Խլոյանը։