Պատահարներ

Երևանում գազալցակայանի աշխատակիցները վարորդին հայտնաբերել են մահացած

WRed 1,768 դիտում
Երևանում գազալցակայանի աշխատակիցները վարորդին հայտնաբերել են մահացած

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմանում, ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում՝ գազալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա: Այս մասին գրում է SHAMSHYAN.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները BYD մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդի նստատեղին հայտնաբերել են Երևանի բնակիչ, 54-ամյա Կամո Մուրադյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ նախնական տեղեկությունների, վարորդը լիցքավորում է կատարել նշված գազալցակայանում, այնուհետև այնտեղից դուրս գալով, մեքենան կայանվել է և գազալցակայանի աշխատակիցները՝ տեսնելով, որ տևական ժամանակ մեքենան կանգնած է, մոտեցել են ու վարորդին հայտնաբերել մահացած: Դեպքի վայր նաեւ քննիչներ են ժամանել։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստովում:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250