Պատահարներ

Գեղարքունիքի մարզում բախվել են Nissan XTrail-ն ու բեռնատար գնացքը. Shamshyan

WRed 1 րոպե 184 դիտում
Գեղարքունիքի մարզում բախվել են Nissan XTrail-ն ու բեռնատար գնացքը. Shamshyan

Այսօր, ժամը 13։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևան քաղաքից Ցամաքաբերդ տանող ճանապարհին գտնվող առկա գնացքի անցման վրա բախվել են Սևան քաղաքի բնակիչ՝ 47-ամյա Ռուբեն Մարտիրոսյանի վարած Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան և Գոռ Մարտիրոսյանի վարած 30 վագոնով էլեկտրաքարշը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բեռնատար գնացքը Երևանից ուղևորվում էր Սոթք, իսկ նշված հատվածում բացակայում է ուղեփակոցը, ինչի պատճառով էլ հաճախակի են նմանատիպ դեպքեր տեղի ունենում: 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250