Պատահարներ

Հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին հասցրած վնասը կփոխհատուցի ռուսաստանաբնակ հայ միլիարդատերը, եթե ադրբեջանցիները ևս փոխհատուցեն հայերին

WRed 668 դիտում
Հայերի կողմից ադրբեջանական բիզնեսին հասցրած վնասը կփոխհատուցի ռուսաստանաբնակ հայ միլիարդատերը, եթե  ադրբեջանցիները ևս փոխհատուցեն հայերին

ՌԵՍՈ ապահովագրական խմբի համասեփականատեր, միլիարդատեր Սերգեյ Սարկիսովը դիմել է ադրբեջանական և հայկական սփյուռքի ներկայացուցիչներին՝ կոչ անելով նպաստել Մոսկվայում անկարգությունների դադարեցմանը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման ֆոնին: Նրա կոչը հրապարակվել է Սարկիսովների ընտանիքի և «Հայերի ասամբլեայի» անունից, հաղորդում է ՌԲԿ-ն:

 

Սարկիսովը, մասնավորապես, հայտարարության մեջ նշել է, որ ամաչում է նրանցից, ովքեր «Հայրենիքից հեռու նախաձեռնել են իրենց ազգայնամոլության բարբարոսական դրսևորումը՝ ծեծելով կամ սպանելով մարդկանց, պարզապես այն պատճառով, որ նրանք այլ ազգի են պատկանում»:

 

Նրա խոսքով, «անհրաժեշտ է կանգնեցնել նրանց, ովքեր Ռուսաստանի սահմաններից դուրս իրենց ազգակիցներին ծայրահեղականության են հրահրում»: Սարկիսովը հայտնել է, որ իր ընտանիքը պատրաստ է փոխհատուցել Մոսկվայում վանդալների կողմից ադրբեջանցիների սեփականության հասցված վնասը: Բիզնեսմենը վստահություն է հայտնել, որ իր հետ կհամաձայնեն նաև ադրբեջանցի ձեռնարկատերերը, ովքեր նույնպես կփոխհատուցեն անկարգությունների հետևանքով հայերի սեփականությանը հասցված վնասը:

 

«Դիմում եմ հայկական և ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչներին, երկու ազգությունների բիզնեսի ներկայացուցիչներին. դադարեցրեք, խելքի բերեք վանդալներին և ծայրահեղականներին: Բացատրեք նրանց, որ մեր ժողովուրդների ավանդույթներին հարիր չէ նման պարզաբանումներ անելը տան մեջ, որտեղ ձեզ ընդունել են, աշխատելու և ապրելու, ձեր երեխաների սովորելու հնարավորություն է տվել: Ես նկատի ունեմ Ռուսաստանը: Մի՛ խայտառակեք ձեր ժողովուրդներին, ձեր նախնիներին: Այն, ինչ կատարվում է այս վերջին օրերին, տան տերերի նկատմամբ անշնորհակալության և ոչ հարգալից վերաբերմունքի դրսևորման անթույլատրելու ձև է:

Մեր ընտանիքն իր վրա է վերցնում վնասների փոխհատուցումը, որոնք ադրբեջանցի բիզնեմենների սեփականությանը հասցվել է հայերի կողմից, ովքեր,իրենց հիմարության կամ մոլորության հետևանքով համարում են, որ իրական տղամարդը նա է, ով ավելի բարձր է գոռում կամ ապակի ջանդում»,- նշել է նա իր ուղերձում: 

 

Սերգեյ Սարկիսովը «ՌԵՍՈ–Գարանտիա» ապահովագրական ընկերության հիմնադիրն է: Նա ներառված է ընկերության տնօրենների խորհրդում և հանդիսանում է Ապահովագրողների ռուսական միության նախագահության և վարչության անդամ: Նա Forbes-ի ռուս միլիարդատերերի վարկանիշում զբաղեցնում է 147-րդ տեղը՝ 700 մլն դոլար կապիտալով: 

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250