Պատահարներ

Ուկրաինան պատրաստվում է արտադրել թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր

WRed
Ուկրաինան պատրաստվում է արտադրել  թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր

Ուկրաինան մտադիր է իր տարածքում արտադրել  թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքեր: Ներկայում ընտրվում են հարթակները նման արտադրություն կազմակերպելու համար: Ինչպես հաղորդում է Արմենպրեսս-ը, ռազմական թեմաների լուսաբանմամբ զբաղվող «Военное обозрение»-ն նշում է, որ այդ մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Օլեգ Ուրուսկին:

«Թուրքական կողմը պատրաստ է ներդրումներ կատարել: Մեզնից նրանք ակնկալում են հարթակ՝ համապատասխան պահանջներով, որոնց հիման վրա նրանք կհիմնեն արտադրությունը, արդյունքում կարտադրվեն այդ սարքերը»,-ասել է նա:

Փոխվարչապետի խոսքով, ավելի վաղ թուրքերը մտադիր էին այդ արտադրությունը տեղակայել «Укроборонпрома» կազմակերպությունում, սակայն վերջերս փոխել են որոշումը և հայտարարել, որ պատրաստ են կառուցել առանձին ընկերություն: Նա ընդգծել է, որ ընկերությունում աշխատելու են ուկրաինացի ինժեներները:

Դրանից բացի, Կիևն ու Անկարան դիտարկում են այլ ուղղություններով ևս համատեղ ընկերություններ ստեղծելու հնարավորությունը:


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250