Պատահարներ
Դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում
WRed
Դեկտեմբերի 21-ին դիմակավորված, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմանում ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 39-ամյա Ատոմ Բաբաջանյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 03։00-ի սահմանում, Շահումյան գերեզմանատան տարածքում գտնվող «Գոռ» սգո սրահի մոտ դիմակավորված անձը ինքնաձիգի սպառնալիքի տակ իրենից հափշտակություն է կատարել, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ Ա․ Բաբաջանյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Գոռ» սգո սրահի տնօրենն է, և ավտոմատով զինված դիմակավորված անձը իրենից հափշտակել է մի քանի հատ բջջային հեռախոս։
Դեպքի փաստով քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
Շուշիի մոտակայքում բախումներ են տեղի ունեցել. հայկական կողմն ունի 2 վիրավոր. ՊՆ
WRed
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
WRed
Ժամը 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. Տաթև Խաչատրյան
WRed
Կրակոցներ՝ Արցախում. ասկերանցին վեճի պահին կրակահերթ է արձակել
WRed