Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանին լսողները զարմացել են. «Հրապարակ»

Unknown 1,136 դիտում
Նիկոլ Փաշինյանին լսողները զարմացել են. «Հրապարակ»

 Մոսկովյան այցից վերադառնալիս Փաշինյանին ուղեկցող պատվիրակությունը նկատել է, որ նա ահավոր ընկճված է։ Փաշինյանը չի թաքցրել, որ ձախողվել է գերիների հարցում տեղաշարժ ապահովելու գործում, այ, եթե ապահովեր, իր դեմ այլեւս խաղ չէր լինի՝ ընդդիմությանը հուժկու հարված կհասցներ։ Բայց փորձել է մտերիմներին ներշնչել, թե ստորագրված թուղթը՝ կոմունիկացիաների մասին, «փառահեղ հաղթանակ» էր, եւ անգամ խորամանկություն է արել, ասելով՝ չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը՝ համաձայնելով կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Հայտարարել է, որ դա բացառապես մեզ է ձեռնտու։ Լսողները մտածել են, որ կա՛մ հերթական մանիպուլյացիան է անում, կա՛մ այնքան է կորցրել ադեկվատությունը, որ հունվարի 11-ի փաստաթուղթը  հաղթանակ է համարում։ Այս մասին գրում է Հրապարակ թերթը :

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250