Այլ

Apple-ը խոստովանել է` iPhone 12-ը վտանգավոր է առողջության համար

Unknown 337 դիտում
Apple-ը խոստովանել է` iPhone 12-ը վտանգավոր է առողջության համար

Apple-ը խոստովանել է, որ iPhone 12-ը կարող է վնաս հասցնել սրտի խնդիրներ ունեցող մարդկանց: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում, փոխանցում է «Լենտա»-ն:

Ընկերության ներկայացուցիչները շեշտել են, որ iPhone 12-ը մագնիսների որոշակի քանակ ունի, որոնք ավելի շատ են, քան Apple սմարթֆոնների նախորդ մոդելներում: Ընդ որում, մոտ շփման դեպքում այդ մագնիսները կարող են փոխազդել տեղադրված սրտի խթանիչների եւ դեֆիբիլյատորների հետ: Այս կապակցությամբ խորհուրդ է տրվում սարքը 15 սանտիմետրից կամ 30 սանտիմետրից ավել հեռավորության վրա պահել անլար լիցքավորելման ժամանակ:

Apple-ի ներկայացուցիչները խորհուրդ են տվել նաեւ նախքան iPhone 12-ի օգտագործումը խորհրդակցել բժշկի, առողջապահության ոլորտի մասնագետի կամ բժշկական սարքերի արտադրողի հետ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250