Այլ

Իսպանիայում անկարգությունների ընթացքում տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել

Unknown 157 դիտում
Իսպանիայում անկարգությունների ընթացքում տասնյակ մարդիկ են բերման ենթարկվել

Իսպանիայում ռեփեր Պաբլո Ասելի ձերբակալության դեմ բողոքի ակցիաների ժամանակ մոտ 50 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է El Periodico թերթը՝ հիշեցնելով, որ ռեփերը դատապարտվել է ահաբեկչության փառաբանման և թագավորական ընտանիքին վիրավորելու համար։

Ձերբակալություններ են կատարվել Մադրիդում, Բարսելոնում և ողջ Կատալոնիայում։
Տուժածներ կան և՛ ոստիկանների, և՛ ցուցարարների շարքերում։

Ոստիկանությունը կոշտ է արձագանքել հասարակական կարգի խախտման փորձերին և ցուցարարների դեմ կիրառել ռետինե փամփուշտներ, մահակներ և արցունքաբեր գազ։ Ի պատասխան՝ ցուցարարներն իրավապահների ուղղությամբ քարեր են նետել։

Նշենք, որ փողոցային անկարգությունները սկսվել են ռեփերի ձերբակալությունից հետո։ Ոստիկանությունը ստիպված է եղել գրոհել կատալոնական Լերիդա քաղաքի համալսարանի շենքը՝ ռեփերին ձերբակալելու համար։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250