Պատահարներ

Զվարթնոց կամրջի տակ հայտնաբերվել է «Դոն Պիպոյի» եղբոր դին. NEWS.am

Unknown
Զվարթնոց կամրջի տակ հայտնաբերվել է «Դոն Պիպոյի» եղբոր դին. NEWS.am

NEWS.am-ի տեղեկություններով այսօր՝ մայիսի 31-ին, Զվարթնոց կամրջի տակ հայտնաբերվել է քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» եղբոր դին։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Ասատրյանի դին հայտնաբերվել է այսօր՝ մոտ 2 ժամ առաջ։ Նշենք՝ Ոստիկանությունից հաղորդել են՝ մայիսի 31-ին, ժամը 18-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զվարթնոց թաղամասի կամրջի տակ կրակել են մի ավտոմեքենայի ուղղությամբ։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հիշյալ վայրում ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Հանգամանքները պարզվում են։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250