Պատահարներ
Վանաձորում բախվել են Porsche Cayenne-ն ու 2 Mercedes, կան վիրավորներ
Unknown
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայի 21/15 հասցեի դիմաց բախվել են Վանաձորի բնակիչներ՝ 28-ամյա Հակոբ Մակիչյանի վարած Mercedes մակնիշի, 24-ամյա Նարեկ Զոհրաբյանի վարած Porsche Cayenne մակնիշի և Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Նվեր Առաքելյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով վարորդներից Ն. Առաքելյանն ու նրա ուղևոր՝ համագյուղացի՝ 23-ամյա Ա. Պ-ն մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ՝ Երևանի կենտրոնում. «Կինո Մոսկվա»-ի դիմաց հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի
Unknown
Նոր տեսանյութ է հրապարակվել. ծեծկռտուք` հայ զինվորականների և ադրբեջանցի սահմանախախտների միջև
Unknown
Ժամը 10։00-ի դրությամբ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 8 մեքենա, որից 4-ի ղեկին եղել են անչափահասներ
Unknown
Փրկարարները ձորից դուրս են բերել տղամարդու դի
Unknown