Պատահարներ
Կարևոր
Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ հաջողվել է նրանց հետ բերել. ՀՀ ՊՆ
Gohar Vardanyan
Սյունիքի Տեղ գյուղի 2 բնակիչ երեկ՝ հունիսի 12-ին, հայտնվել են ադրբեջանական տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս սահմանապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:
Նմանատիպ հոդվածներ
Կրակահերթը հովվի ուղղությամբ տևել է մոտ 30 րոպե. 4 եղջերավոր կենդանի սպանվել է, հովվի ձիու ոտքը՝ վնասվել. ՄԻՊ-ը Կութի դեպքի մասին
Gohar Vardanyan
Այսպիսի ցավալի իրավիճակում է Շիկահողի ցորենի դաշտերի մեծ մասը. գյուղապետը լուսանկարներ է հրապարակել
Gohar Vardanyan
Վրաերթի հետևանքով հոսպիտալացված 6-ամյա տղան մահացել է. Shamshyan. com
Gohar Vardanyan
15 վերադարձած գերիների մեջ չկան Շիրակի մարզի մեր հայրենակիցները․ Էդգար Ղազարյան
Gohar Vardanyan