Պատահարներ

Չարենցավանում թալանել են լրագրողներից մեկի տունը. նրան պատճառվել է խոշոր չափի վնաս

Unknown
Չարենցավանում թալանել են լրագրողներից մեկի տունը. նրան պատճառվել է խոշոր չափի վնաս

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 23-ին, ոստիկանության Չարենացավանի բաժին դիմած, Չարենցավան քաղաքի բնակիչ, 33-ամյա Վահե Մակարյանի ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս այդ օրը ոստիկանության Չարենցավանի բաժին հայտնել է, որ հունվարի 20-ից հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում, իրեն անհայտ պայմաններում, իր բնակարանից գողացել են տարբեր արտարժույթի գումարներ, 1 հատ ոսկյա կախազարդով շղթա:


Գ. Շամշյանի տեղեկություններով, Վ. Մակարյանը «Հրապարակ» թերթի լրագրող է և նրան պատճառվել է մոտ 750 հազար դրամի վնաս:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250