Պատահարներ

Դոնեցկի իշխանությունները հայտնել են 12 գյուղ գրավելու մասին

Gohar Vardanyan
Դոնեցկի իշխանությունները հայտնել են 12 գյուղ գրավելու մասին

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժերը հարձակողական գործողություններ են զարգացնում, վերահսկողության տակ են վերցրել Դոնբասի 12 գյուղ։ Այս մասին հայտարարել է ԴԺՀ ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։

«Ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Նիկոլաևկա, Նովոգնատովկա, Բոգդանովկա, Տրուդովսկոյե, Ռիբինսկ, Վասիլևկա, Ստարոգնատովկա, Չիչերինո, Պրոխորովկա, Անդրեևկա, Պավլոպոլ, Պիշչևիկ, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու ճանապարհները», - ասել է Բասուրինը:
 

Նրա խոսքով՝ ԴԺՀ-ի ստորաբաժանումները «հասել են Դմիտրովկա, Սվոբոդնոյե, Դոնսկոյե և Անալոլ բնակավայրեր»։
 

Ավելի վաղ ԴԺՀ օմբուդսմեն Դարիա Մորոզովան հայտնել էր, որ ավելի քան 40 ուկրաինացի զինվորական կամավոր վայր են դրել զենքերը և անցել հանրապետության կողմը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250