Պատահարներ

Արմավիրում 3-ամյա տղան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել

Julya 1 րոպե 1,560 դիտում
Արմավիրում 3-ամյա տղան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել

Արմավիրում 3-ամյա տղան 4-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։

 

Դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզում երեկ՝ հուլիսի 16-ին։ Ժամը 20։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել երեխա։

Նշվում է, որ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և նրան առաջին անհրաժեշտության բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի «Սուրբ Ատվածամայր» բժշկական կենտրոն։

Ոստիկանները պարզել են նաև, որ երեխան հիվանդանոց էլ տեղափոխվել իրենց շենքի 4-րդ հարկի բնակարանից անզգուշաբար վայր ընկնելու հետևանքով։

Կայքի տեղեկություններով՝ երեխան հյուրասենյակում գտնող աթոռի վրա է բարձրացել, ապա պատուհանից անզգուշաբար վայր է ընկել։
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

[259dce73f59f938778db4bc992fd4569.jpg]

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250